Ամռանն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Սպիտակ տան հետ հակասությունների պատճառով պաշտոնից հեռանալու եզրին էր` հայտնում է NBC-ն՝ հղում անելով վարչակազմում իր աղբյուրներին: Լարվածությունը գագաթնակետին է հասել հուլիսին սկաուտական հավաքին Դոնալդ Թրամփի քաղաքականացված ելույթից հետո: Դրանից մի քանի օր առաջ Պենտագոնում հանդիպման ժամանակ Թիլերսոնը Թրամփին ապուշ էր անվանել ՝ միջադեպին տեղյակ երեք աղբյուրների համաձայն:
Նշվում է, որ հաշտարարի դերն ստանձնել է փոխնախագահ Մայք Փենսը: Նա Թիլերսոնին հորդորել է հանդիպումներին հարգանք դրսևորել նախագահի հանդեպ և տարաձայնությունները պարզել առանձին հանդիպումների ժամանակ: