Թեհրանում Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ երկու երկրները միասին կգործեն աջակցելու Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականությանը և թուլացնելու ճգնաժամերի մեջ գտնվող տարածաշրջանի լարվածությունը:
Նա ասել է, որ Թուրքիան և Իրանը անվտանգություն և կայունություն են ցանկանում Մերձավոր Արևելքում: «Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեն դրսի երկրների աղանդավորական դավադրություն է և Թեհրանն ու Անկարան մերժում են այն»,- ասել է Իրանի նախագահը: