Քիմիայի ոլորտում 2017-ի Նոբելյան մրցանակին արժանացան Ժակ Դյուբոշեն՝ Շվեյցարիայից, Գերմանիայում ծնված ԱՄՆ քաղաքացի Ջոաքիմ Ֆրանկը և Ռիչարդ Հենդերսոնը՝ Մեծ Բրիտանիայից: Երեք գիտնականներին մրցանակը շնորհվեց կրիո-էլեկտրոնային մանրադիտակը մշակելու համար` հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան: Գիտնականների հայտնագործած «սառը մեթոդը» պարզեցնում և բարելավում է կենսամոլեկուլների պատկերումը:
«Այս մեթոդը կենսաքիմիան տեղափոխեց նոր դարաշրջան»,- ասված է Շվեդիայի թագավորական ակադեմիայի հայտարարությունում: Մրցանակի դրամական պարգևը 9 միլիոն շվեդական կրոն է՝ 1,1 միլիոն դոլար: