Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անկարան իր քաղաքացիներին հորդորում է «չայցելել օկուպացված ադրբեջանական տարածքներ»

Անկարան իր քաղաքացիներին հորդորում է «չայցելել օկուպացված ադրբեջանական տարածքներ»
05.10.2017 | 23:00

Թուրքիայի ԱԳ-ն իր քաղաքացիներին կոչ է անում «չայցելել Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներ»: Նախարարության հայտարարության համաձայն, «Ադրբեջանին պատկանող այդ շրջաններ այցելությունն առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության հակասում է միջազգային իրավունքի նորմերին և, ըստ ադրբեջանական օրենքների, կարող է հանգեցնել տարբեր պատժամիջոցների կիրառմանը»:

ԱԳՆ-ն զգուշացնում է, որ «անհրաժեշտության դեպքում չի կարող պատշաճ հյուպատոսական պաշտպանություն ապահովել օկուպացված տարածքներ այցելած իր քաղաքացիների համար»՝ հորդորելով խուսափել նման ուղևորություններից:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ