Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպել է Յագլանդի հետ

Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպել է Յագլանդի հետ
05.10.2017 | 23:00

Աշխատանքային այցելությամբ Ստրասբուրգում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածության, Հայաստան-Եվրախորհուրդ գործողությունների 2015-2018 -ի ծրագրի իրականացման շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Եվրախորհրդի շարունակական խորհրդատվական աջակցության համար։ Հայաստանի արտգործնախարարն ու Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել մի շարք հրատապ միջազգային խնդիրների շուրջ։

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ