Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Turan գործակալության հաշիվները նորից արգելափակվել են

Turan գործակալության հաշիվները նորից արգելափակվել են
05.10.2017 | 23:03

Turan ադրբեջանական գործակալության հաշիվները նորից արգելափակվել են։
contact.az-ի փոխանցմամբ՝ հարկերի նախարարությունը հոկտեմբերի 2-ին այն բանկեր, որտեղ գտնվում են Turan-ի հաշիվները, ուղարկել է կարգադրություն՝ գործակալության հարկային պարտքի մարման հաշիվ մտնող գումարային միջոցների առգրավման մասին։

Այս որոշումն ուղարկվել է բանկեր, երբ գործակալությունը հայտնել է, որ հոկտեմբերի 1-ից վերսկսում է աշխատանքը։ Նման կարգադրություն էլ ուղարկվել էր բանկեր սեպտեմբերի 5-ին, հետո չեղարկվել էր սեպտեմբերի 15-ին, երբ հարկերի նախարարությունը հայտնել է, որ գործակալությունը պարտք չունի։ Սեպտեմբերի 18-ին հարկերի նախարարությունը նորից գործակալություն է ուղարկել ծանուցագիր՝ 37 հազար մանաթի չափով պարտքի վերականգնման մասին։

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ