Այս տարվա 9 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 860,5 մլրդ դրամի հարկային եկամուտներ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները` ասուլիսում նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։ Նախորդ տարվա 9 ամսիների համեմատ բյուջեի եկամուտների աճը կազմել է 74 մլրդ դրամ կամ 9,4 տոկոս։ Հարկային եկամուտներն աճել են 6,7 տոկոսով, մաքսային եկամուտները՝ 18,3 տոկոսով։
«Հատկանշական է, որ մուտքերի աճն ապահովվել է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման շնորհիվ, գերավճարների, ապառքների և ստուգումների կրճատման պայմաններում»,- ասաց Վարդան Հարությունյանը։