Խորհրդարանում հոկտեմբերի 4-ին քննարկել են Հորդանանի հետ ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը, որ ստորագրվել էր 2014-ի հոկտեմբերին Ամմանում:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը նշել է, համաձայնագիրը արգելում է երկրներից մեկի տարածքում մյուս ներդրողի հանդեպ որևէ խտրականության կիրառումը, երաշխավորում է ակտիվների ազգայնացումից: Այսպիսի համաձայնագիր Հայաստանն ունի 41 երկրների հետ, 7-ի հետ բանակցություններ են վարում, այդ թվում՝ նաև Ճապոնիայի:
«Հորդանանից Հայաստան ներդրումները այդքան էլ մեծ չեն, բայց 2017-ին ավելացել է 90 հազար դոլարով»,- ավելացրել է Ազիզյանը։