Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է Օլիմպիական կոմիտեի նախագահ Կարլոս Նուզմանին: Reuters-ի փոխանցմամբ՝ նա կասկածվում է Ռիո դե Ժանեյրոյում 2016-ի ամառային Օլիմպիական խաղերն անցկացնելու համար Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշ անդամների կաշառելու մեջ:
Ձերբակալված է նաև Բրազիլիայի Օլիմպիական կոմիտեի նախկին տնօրեն Լեոնարդո Գրյուները: Երկու ձերբակալությունները կատարվել են «Անազնիվ խաղ» հետաքննության շրջանակներում: