Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Ալեքս տեքստիլ» ընկերությունն ընդլայնվում է

«Ալեքս տեքստիլ» ընկերությունն ընդլայնվում է
05.10.2017 | 23:15

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն, որտեղ նոր՝ հագուստի արտադրամաս է բացվել: Նրան «Ալեքս տեքստիլի» հիմնադիրները շնորհանդեսի ընթացքում ներկայացրել են ընկերության աշխատանքներն ու զարգացման ծրագրերը: Նախագահը նորաբաց արտադրամասում շրջայցից հետո ծանոթացել է կարի ֆաբրիկայի նոր կառուցվող մասնաշենքի նախագծին և դրա համաձայն իրականացվելիք աշխատանքներին: 35 հազ. քմ ընդհանուր մակերեսով կարի ֆաբրիկայի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2017-ի մարտին: Նախնական հաշվարկով կատարվելու է 7 մլն եվրոյի ներդրում, որի արդյունքում ֆաբրիկան կունենա 3000 նոր աշխատատեղ։

Նախագահը եղել է նաև ընկերության տրիկոտաժի կարի ընդլայնված արտադրամասում, որտեղ կա 470 նոր աշխատող: Ավելի քան 1 մլն եվրոյի ներդրումը կատարել է Հայաստանի ներդրողների ակումբում ներգրավված Սամվել Կարապետյանը: Սերժ Սարգսյանը ծանոթացել է ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման արդյունքում ժամանակակից սարքավորումներով արտադրամասի գործունեությանը:
«Ալեքս տեքստիլը» գործարկել է նաև գործվածքի նոր արտադրամաս, որտեղ ավելի քան 2 մլն եվրոյի ներդրում են կատարել Սամվել Կարապետյանը և ֆրանսահայ գործարարներ հայր և որդի Ջիջիրյանները։
Ընկերության զարգացման ծրագրերի հետ կապված նախագահին ներկայացրել են, որ նախատեսվում է 2018-ին էապես ընդլայնել «Ալեքս տեքստիլի» արտադրության ծավալները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր։ Ընթացքի մեջ են Արտաշատում կտորի նոր ֆաբրիկայի աշխատանքները. շուրջ 30 հազ. քմ մակերես ունեցող շենք-շինություններով Արտաշատի նախկին կարի ֆաբրիկան «Ալեքս տեքստիլ» ընկերությունը ձեռք է բերել 2017-ին: Վերակառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են, իրականացվելու է 25 մլն եվրոյի ներդրում, որի արդյունքում կտորի ֆաբրիկան կունենա օրական նվազագույնը 15 տոննա արտադրողականություն և 400 աշխատատեղ: Ընթացքի մեջ են նաև Արտաշատում սրբիչի ու տնային տեքստիլի արտադրամասերի ստեղծման աշխատանքները՝ վերակառուցվում են 20 հազ. քմ մակերեսով Արտաշատի մեխանիկական գործարանի շենք-շինությունները: Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 10 մլն եվրո, նախնական շրջանում ֆաբրիկան կունենա շուրջ 500 աշխատակից:


«Ալեքս տեքստիլ» ընկերությունը Մասիսում ձեռք է բերել 50 հազ. քմ շենք-շինություններ, որոնց վերակառուցման արդյունքում կստեղծվի նաև բամբակե թելի ֆաբրիկա։ Այդ ուղղությամբ աշխատանքները, պատասխանատուների հավաստմամբ, նույնպես ընթացքի մեջ են:

Դիտվել է՝ 1474

Մեկնաբանություններ