Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գեղամյանը` վոինի դերում

Գեղամյանը` վոինի դերում
05.10.2017 | 23:17

Այսօր Ազգային ժողովում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ անդամ Արտաշես Գեղամյանի ծեծկռտուքին եղել են ականատեսներ, որ փորձել են բաժանել կռվող պատգամավորներին։ Արտաշես Գեղամյանը սպասել է, որ Նիկոլ Փաշինյանը դուրս գա նիստերի դահլիճից և փորձել է շարունակել նիստերի դահլիճում սկսված լեզվակռիվը։ Գեղամյանը բռունցքներով հարձակվել է Փաշինյանի վրա: Արտաշես Գեղամյանը լրագրողների հետ զրույցում հերքեց միջադեպը` «Եթե բռունցքով հարձակվեի, Փաշինյանը կտեղափոխվեր հիվանդանոց»։ Ի պատասխան Գեղամյանի հերքումների, Փաշինյանը ԱԺ նիստում
խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի վարքագծի կապակցությամբ ասաց.
«Մոտ մեկ ժամ առաջ Ազգային ժողովի միջանցքում Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը խուլիգանի նման բռունցքներով հարձակվել է ինձ վրա, և հետաքրքիրն այն է, որ նա հիմա մամուլին հերքում է։ Ես ուզում եմ ասել, որ եղել են վկաներ՝ և ԱԺ պատգամավոր, և լրագրող, և անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Ասածս հետևյալն է՝ մենք պարզաբանում ենք պահանջում Հանրապետական խմբակցությունից։ Պետք է հստակ պարզաբանվի, թե այս խուլիգանական արարքը ինչ կապ ունի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ոչ հեռավոր անցյալում արտահայտած այն մտքի հետ, թե ձեր «պադյեզդներ» զգույշ մտեք, կարող ա ինչ-որ բաներ տեղի ունենան։ Սա շատ լուրջ հարց է, և մենք մտադիր ենք մեր հետևություններն անել մեր՝ այստեղ աշխատելու հետագա ոճի վերաբերյալ»,- հայտարարեց Փաշինյանը։


Այսօր ԱԺ-ում 2013 թվականին կնքված հայ-ռուսական ռազմական պայմանագրի քննարկման ժամանակ լեզվակռիվ առաջացավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի միջև։
Փաշինյանը հայտարարեց, որ հայ-ռուսական հերթական պայմանագրով Ռուսաստանը «հատիկ-հատիկ մեր ձեռքից տանում է մեր ինքնիշխանությունը», որ այս պայմանագրով Ռուսաստանը կարող է վերահսկել, ստուգել, որ տեսնի իր մատակարարած «Իսկանդերը» տեղու՞մ է, թե՞ ոչ, ճի՞շտ նպատակով է օգտագործվել, թե՞ ոչ։ «Սա վերահսկողության մի մեխանիզմ է, որի արդյունքում մեխանիզմը հասնելու ա ընդեղ, որ մի հատ ռուսական կողմից ճշտես՝ «Իսկանդերը» օգտագործե՞նք, թե՞ չէ։ Մենք այսօր որևէ ապացույց չստացանք, թե արդյոք Ռուսաստանը նույնպիսի վերահսկողություն ունի Ադրբեջանի նկատմամբ, ստուգու՞մ է, թե իր վաճառած ինչքա՞ն «սմերչ» է Ղարաբաղի վրա բաց թողել»,- հայտարարեց Փաշինյանը։ Նա հիշեց երեկ ԱԺ նիստում Արտաշես Գեղամյանի հայտարարությունը, որ նրան դուր չեկավ, Գեղամյանը տեղից սկսեց դժգոհ բացականչություններ անել։


«Րոպես պահեք, ես էդքան զահլա չունեմ...», դիմելով ԱԺ նիստը նախագահող Էդուարդ Շարմազանովին՝ ասաց Փաշինյանը։ Շարմազանովը, գրիչը հարվածելով սեղանին, փորձեց հանդարտեցնել կրքերը, սակայն Արտաշես Գեղամյանը տեղից բղավում էր, իսկ Փաշինյանն էլ շարունակեց ասելիքը. «ՈՒրեմն, Արտաշես Գեղամյանը ասում ա՝ Արաքսը անցնենք, մտնենք Մուշ, Արդահան։ Պարոն Գեղամյան, էդ Հայ հեղափոխական դաշնակցության հռետորիկան ա, դրա հետ ի՞նչ գործ ունեք։ Դուք խոսեք լենինիզմի, մարքսիզմի մասին, Մուշի, Արդահանի հետ ի՞նչ գործ ունեք։ Մենք ասում ենք, որ բոլորը նույնն են, ոչ թուրքերն են փոխվել, ոչ ռուսները, ոչ էլ ամերիկացիք։ Պատմության դասեր եք տալիս ստեղ, գնացեք պատմություն ինքներդ սովորեք»։ Արտաշես Գեղամյանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից խնդրեց իրեն պատասխանելու իրավունք տալ, սակայն Բաբլոյանն ասաց, որ կանոնակարգով նման հնարավորություն չի ընձեռվում։


Նախագծի հիմնական զեկուցող պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ նման վերահսկողության խնդիր ռուսական կողմից չի կարող լինել և պայմանագիրը չի սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը։


ՀՀԿ խմբակցությունում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջև քննարկում է տեղի ունեցել: Դուրս գալով քննարկումից՝ Ա. Գեղամյանը լրագրողների հետ զրույցում հերքեց, թե զրույցը վերաբերել է առավոտյան իր և Նիկոլ Փաշինյանի միջև միջադեպին։
«Ընդունենք, միջադեպ ա՝ եղել ա, 4 տարի հլը էդ մարդու հետ աշխատելու ենք, ի՞նչ եք բորբոքում»,- ասաց Արտաշես Գեղամյանը։ Նա ընդգծեց, որ միջադեպի մասին տեղեկացել է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից և բարձր է գնահատում Ն. Փաշինյանի այն հումորը, որ կոշիկները իր վրա է փայլեցրել։ «Ցավով եմ ասում, կարդացել եմ, որ իմ հագուստի վրա կոշիկներ են փայլեցրել։ Ցավում եմ դրա համար։ Նման բան չի եղել»,- ասաց նա։ Դիտարկմանը, եթե չի եղել միջադեպ, ինչն էր բաժանել Նապոլեոն Ազիզյանը: «Բաժանելու խնդիր նա չուներ, որովհետև գրկախառնություններ չեն եղել։ Հարաբերությունների նման դրսևորումները մարդ կա միջադեպ է համարում, մարդ կա՝ բախում։ Ես համարում եմ, որ ընդհանրապես ԱԺ ամբիոնից պետք է միայն և միայն խնդրո առարկայի վերաբերյալ խոսել և երբեք չանդրադառնալ այս կամ այն անձին, այն էլ նմանակելու և տգեղ դրսևորումների միջոցով»։

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ