Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-ն ճանաչում է միայն Իսպանիա պետությունը

ԵՄ-ն ճանաչում է միայն Իսպանիա պետությունը
05.10.2017 | 23:18

ԵՄ-ն, որպես ԵՄ անդամ, ճանաչում է միայն Իսպանիան, եթե Կատալոնիան անկախանա, Միության անդամակցություն չի ստանա` հայտարարել է ԵՄ տնտեսության և ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Պիեր Մոսկովիսին:
«Պատկերացնենք, որ անկախություն է ստացել, այդ պահից անկախ Կատալոնիան ԵՄ անդամ չի լինի: Եվրամիությունը միայն մեկ անդամ երկրի է ճանաչում՝ Իսպանիային»,- ֆրանսիական LCI հեռուստաալիքի եթերում ասել է Մոսկովիսին:


Նա շեշտել է, որ առայժմ Կատալոնիայի անկախությունը «քաղաքական ֆանտաստիկա» է, քանի որ ոչ մի կատալոնական անկախություն չկա:
Եվրահանձնակատարը դարձյալ հիշեցրել է, որ ճգնաժամի կարգավորումը պետք է իսպանացիներն իրենք գտնեն, որի լավագույն եղանակը երկխոսությունն է:

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ