Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Քննարկում՝ Երևանում նոր ճոպանուղու կառուցման շուրջ

Քննարկում՝ Երևանում նոր ճոպանուղու կառուցման շուրջ
06.10.2017 | 15:09

Նոր ճոպանուղու կառուցումը, մասնագետների հավաստմամբ, կարող է նաև որոշակի արդյունավետ լուծումներ ապահովել ինչպես տրանսպորտային փոխադրումերի, այնպես էլ խիտ երթևեկության բեռնաթափման գործում:

Ավստրիական «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավար Վալերի Յաշինի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական հանդիպում-քննարկում է ունեցել փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ, որի ժամանակ մտքեր են փոխանակվել ճոպանուղիների կառուցման գործընթացի, ինչպես նաև դրանց հետագա գործարկման ու շահագործման վերաբերյալ:


Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
1883-ին հիմնադրված «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերությունը աշխարհի ավելի քան 2700 քաղաքներում կառուցել է 14600 ճոպանուղի: Ընկերության ծրագրերի ղեկավարը հատկանշել է, որ ճոպանուղու երթերի ճիշտ ուղղության ընտրությունը դեպի ճոպանուղի կներգրավի զբոսաշրջային հոսքեր: Միաժամանակ, հաշվի առնելով Երևանի տեղանքը և ճանապարհային խցանումները, նոր ճոպանուղու կառուցումը, մասնագետների հավաստմամբ, կարող է նաև որոշակի արդյունավետ լուծումներ ապահովել ինչպես տրանսպորտային փոխադրումերի, այնպես էլ խիտ երթևեկության բեռնաթափման գործում: Վահե Նիկոյանն իր հերթին նշել է, որ սա իսկապես կարևոր ներդրում և լուծում կարող է լինել մայրաքաղաքի օրեցօր մեծացող տրանսպորտային հոսքերի բեռնաթափման առումով:

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ