Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սաուդյան Արաբիայի թագավորը Կրեմլում

Սաուդյան Արաբիայի թագավորը Կրեմլում
06.10.2017 | 15:12

Մոսկվայում բանակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը, որ առաջին անգամ է պաշտոնական այցով ժամանել Ռուսաստան: «Համոզված եմ, որ Ձեր այցը կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Պուտինը: «Մենք մտադիր ենք ընդարձակել մեր համագործակցությունը խաղաղության և անվտանգության բնագավառում, ինչը կխթանի համաշխարհային տնտեսության զարգացումը»,- ասել է Սալմանը:


Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան աշխարհի առաջատարներն են նավթի արտահանման բիզնեսում: Բանակցությունների օրակարգում նաև Սիրիային և Իրանին առնչվող խնդիրներ են: Պուտինը և Սալմանը քննարկել են նաև S-400 տեսակի ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր Սաուդյան Արաբիային վաճառելու հնարավորությունը:

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ