Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բեռլինն ու Անկարան փորձում են հաղթահարել դիվանագիտական ճգնաժամը

Բեռլինն ու Անկարան փորձում են հաղթահարել դիվանագիտական ճգնաժամը
06.10.2017 | 15:17

Գերմանիայում կայացած խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ չանցած Բեռլինն ու Անկարան փորձում են հաղթահարել երկկողմ հարաբերություններում ծագած դիվանագիտական ճգնաժամը: Hurriyet-ի տեղեկություններով՝ վերջին օրերին գերմանացի և թուրք բարձրաստիճան դիվանագետների շփումները ակտիվացել են: Հոկտեմբերի 3-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ` հաղորդում է թերթը։ «Դա Թուրքիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների երկրորդ հեռախոսազրույցն էր Բունդեսթագի ընտրություններից հետո»,- գրում է Hurriyet-ը: «Այսօր արդեն Գաբրիելը և Չավուշօղլուն կմասնակցեն Փարիզում՝ UNESCO-ի շրջանակներում կազմակերպված համաժողովին, որ ուղղակի բանակցությունների հնարավորություն է ստեղծում»,- գրում է թերթը` ընդգծելով, որ առայժմ ոչ Չավուշօղլուի և ոչ էլ Գաբրիելի օրակարգում նման հանդիպում նախատեսված չէ:


Թուրքական մամուլում պնդումներ կան, թե գերմանա-թուրքական շփումների ակտիվացումը պատահական չէ: Բունդեսթագի ընտրություններից երկու օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ակնհայտորեն մեղմացրեց իր կոշտ դիրքորոշումը Բեռլինի հանդեպ: Reuters-ին տված հարցազրույցում սեպտեմբերի 22-ին Էրդողանը նշում էր. «Ես հուսով եմ, որ հարաբերությունները կբարելավվեն: Մենք գերմանական հանրության հետ որևէ խնդիր չունենք: Մենք խնդիրներ ունենք Գերմանիայի կառավարության որոշ անդամների և նրանց` Թուրքիայի հանդեպ որդեգրած սխալ մոտեցման հետ»: Նա դրական էր արտահայտվում Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի մասին: «Ձախակողմյան խմբերի հարձակումներին ես մեծ ուշադրություն չեմ դարձնում: Բայց կանցլեր Անգելա Մերկելը, իմ կարծիքով, շատ կարևոր քաղաքականություն է վարում և ներքաշված չէ այդ հարձակումներից և ոչ մեկում»,- հայտարարում էր Էրդողանը:


Բեռլինի հասցեին թուրքական դիվանագիտական ժեստերը շարունակվեցին նաև ընտրություններից հետո. Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը ընտրություններից մի քանի օր անց ուղերձով դիմեց Անգելա Մերկելին` շնորհավորելով Բունդեսթագի ընտրություններում արձանագրած հաջողության առթիվ:

Դիտվել է՝ 1228

Մեկնաբանություններ