Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանցիների 59 տոկոսը իր ապագան կապում է Եվրամիության հետ

Հայաստանցիների 59 տոկոսը իր ապագան կապում է Եվրամիության հետ
06.10.2017 | 15:19

Երևանում և Հայաստանի մի քանի այլ քաղաքներում անցկացված սոցիոլոգիական ուսումնասիրության համաձայն, հարցվածների գրեթե 59 տոկոսը իր ապագան կապում է ոչ թե Եվրասիական տնտեսական միության, այլ Եվրամիության հետ:
«Կապո՞ւմ եք Հայաստանի ապագան ԵՄ անդամակցության հետ» հարցին բացասական պատասխան է տվել հարցվածների 38 տոկոսը: «Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստան - ԵՄ ակտիվ հարաբերություններին» հարցին դրական պատասխան է տվել հարցվածների գրեթե 89 տոկոսը:


Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը հունիսից սեպտեմբեր անցկացրած հարցմամբ ընդգրկել է 900 հայաստանցու Երևան, Գյումրի, Վանաձոր, Վայք, Եղեգնաձոր, Մարտունի և այլ քաղաքներում՝ նրանց ուղղելով հարցեր Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Կազմակերպության ղեկավար Ստեփան Գրիգորյանն ասում է, որ հարցումն անցկացրել են անանուն՝ առանձին-առանձին, որ հարցվողները չկաշկանդվեն իրենց պատասխաններում։
Հարցված քաղաքացիների 40 տոկոսը համարում է, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանին խոչընդոտում են Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները։ Հարցվածների 78,67 տոկոսը բացասական է գնահատում Հայաստանի իշխանությունների՝ 2013-ի սեպտեմբերին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից հրաժարումը:
Հարցվածների 30,5 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը չի ապահովում Հայաստանի անվտանգությունը: Այս հարցին դրական է պատասխանել հարցվածների 25,67 տոկոսը, իսկ 43,67 տոկոսը նշել է, որ Հայաստանին ռազմավարական դաշնակիցը մասամբ է անվտանգություն ապահովում։


Ստեփան Գրիգորյանը սպասելի է համարում այս արդյունքները. «Ռուսաստանը ապրիլյան պատերազմի ժամանակ չկատարեց իր ֆունկցիան, իր պարտականությունները: Մենք այստեղ ունենք ռուսական ռազմաբազա, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, բայց Ռուսաստանը, հիշու՞մ եք, մեզ ինչ էր ասում առաջին դեմքերով՝ որ Ադրբեջանին սպառազինություն ծախելը բիզնես պրոյեկտ է»:


«Համարու՞մ եք Ռուսաստանին Հայաստանի դաշնակից»․ այս հարցին դրական և բացասական պատասխան տված քաղաքացիները թիվը գրեթե հավասար է՝ բացասական է պատասխանել հարցվածների 30,6 տոկոսը, դրական՝ 34,3 տոկոսը։ Գրիգորյանն ուշադրություն է հրավիրում այս հարցադրման վրա և նշում, որ հատկապես ապրիլյան պատերազմը փոխեց հանրության տրամադրությունը. «Երբ իրենց ասում էինք՝ լավ, դուք պարտավոր եք միայն պատասխանել, մենք չենք ուզում մեկնաբանություն: Չէ, մարդիկ չէին կանգնում: Ասում էին՝ մեր 100-120 զոհը Ռուսաստանի պատճառով է, հենց իրանց «Գրադից» մեր էրեխեքին սպանում էին»:
ՈՒշագրավ է, որ հարցվածների կեսից ավելին՝ 56 տոկոսը բացասական է գնահատում Ռուսաստանի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում։


ՀԱՊԿ անդամ Հայաստանում հարցվածների 62 տոկոսը ասել է, որ դրական է վերաբերվում ապագայում Հայաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Ավելին՝ 35 տոկոսը կարծում է, որ սերտ համագործակցությունը Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հարցածների 41 տոկոսն էլ կարծում է, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի անվտանգությունը։
Հարցումն անցկացրած կազմակերպության ղեկավարը նշում է, որ հասարակությունն այդքան էլ միամիտ չէ՝ չհասկանալու, թե Ադրբեջանն ում զենքով է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ կրակել հայկական կողմի վրա․«Մեր հասարակությունը այդքան միամիտ չի: Մեր հասարակությունը բազմազան է: Ի վերջո, այնուամենայնիվ, Ռուսաստանը ունի 35 տոկոս աջակցություն»:


Դիտարկմանը, որ Հայաստանի բնակչության մի մասը գումար է վաստակում Ռուսաստանում արտագնա աշխատանքի շնորհիվ, և մարդկանց հետ շփումները հակառակն են ցույց տալիս, Ստեփան Գրիգորյանը արձագանքում է, թե իշխանություններն անգամ նման հարցում անցկացնելու դեպքում նույն պատկերը կստանան։ Նրա կարծիքով, Ռուսաստանում ևս զգում են այս քննադատական վերաբերմունքը։ ՈՒշագրավ է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի դեպքում ՀԱՊԿ-ի աջակցության վերաբերյալ հարցը։ Հարցվածների 63 տոկոսը կարծում է, որ ՀԱՊԿ-ը չի աջակցի Հայաստանին։ Գրեթե նույն պատկերն է ստացվել Ռուսաստանի նախաձեռնած ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հարցի հետ կապված։ Հարցվածների կեսից ավելին բացասական է գնահատում այս միության ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ Ավելին՝ 38,4 տոկոսը մասամբ դրանով է պայմանավորել վերջին երկու տարիներին Հայաստանում տնտեսության վատ վիճակը: 37,7 տոկոսը համամիտ չէ այս կարծիքին:
Ստեփան Գրիգորյանը հիշեցնում է ընդամենը 4 տարի առաջ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու նախաշեմին հանրության տրամադրությունների մասին։ Ասում է, որ 2013-ին հասարակությունում սպասելիքներ կային։ Այն ժամանակ հարցման պատկերն այլ կլիներ:


Գրիգորյանն ասաց, որ Ռուսաստանի հասցեին քննադատական վերաբերմունքն արտացոլող կարծիքներ գրանցվել են հատկապես Գյումրիում: Նա դա կապում է մի քանի տարի առաջ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության հետ։

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ