Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուտինը տարեդարձի առթիվ կստանա iPhone X-ի՝ իր համար ստեղծված բացառիկ տարբերակը

Պուտինը տարեդարձի առթիվ կստանա iPhone X-ի՝ իր համար ստեղծված բացառիկ տարբերակը
06.10.2017 | 15:22

Սմարթֆոնների լյուքս դասի թյունինգավորմամբ զբաղվող Caviar ռուս-իտալական ընկերությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 65-ամյակի առթիվ կներկայացնի iPhone X սմարթֆոնի բացառիկ տարբերակը: Putin 2018 սմարթֆոնի վրա կլինի ՌԴ նախագահի կիսադեմը: Caviar-ը ներկայացնելու է iPhone 8-ի ու 8 Plus-ի տարբերակները նույնպես:

«Մենք պատրաստվում ենք նշել նախագահի ծննդյան տոնը, բայց մեր հայացքները սևեռված են դեպի ապագան. ի՞նչ որոշում կկայացնի Պուտինը, կառաջադրվի՞ ընտրություններում: Ամբողջ աշխարհում այս հարցը ոչ մեկին անտարբեր չի թողնում: Նոր, բացառիկ ու սահմանափակ քանակությամբ արտադրվելիք հավաքածուի միջոցով մենք արտահայտում ենք մեր վերաբերմունքն այս հարցին»,- պատմել է ընկերության ներկայացուցիչը: iPhone X-ը կլինի գինեգույն՝ Պուտինի ոսկյա կիսադեմով ու Մոսկվայի տեսարժան վայրերի պատկերներով: Հեռախոսներից ամեն մեկը համարակալված է լինելու: Բրենդի ավանդույթի համաձայն՝ առաջին համարը հենց նախագահինն է: Նորույթի գնի մասին տեղեկություն չկա: Վլադիմիր Պուտինը ծնվել է 1952-ի հոկտեմբերի 7-ին:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ