Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ալեքսանդր Դուգին. Սարգսյան-Ալիև հանդիպմանը կդրվի 5 շրջանների վերադարձի հարցը

Ալեքսանդր Դուգին. Սարգսյան-Ալիև հանդիպմանը կդրվի 5 շրջանների վերադարձի հարցը
06.10.2017 | 15:23

«Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ընթացքում բարձրացվելու է Լեռնային Ղարաբաղի 5 շրջանների վերադարձի հարցը:

«Նախագահների հանդիպումն այսօր շատ կարևոր է, որովհետև վիճակը հայ-ադրբեջանական հարաբերություններում հասնում է մի այնպիսի կետի, երբ արդեն անհնար կլինի լուծել խնդիրը: Պետք է հասնել այս ճգնաժամի հանգուցալուծման: Ենթադրում եմ, որ նախագահների հանդիպման ժամանակ կդրվի Ղարաբաղի հինգ շրջանների ապաշրջափակման հարցը, բայց խնդիրն այն է, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող հինգ շրջաններն ադրբեջանական կողմին վերադարձնելու թեման շատ սխալ է լուսաբանվում թե հայկական, թե ադրբեջանական և թե ռուսական մամուլում: Ես ապշած էի այն փաստից, որ երբ խոսքը հինգ շրջանների վերադարձի մասին է, որպես կանոն այդ հարցին սխալ գնահատական է տրվում, ուստի դրա մասին շատ դժվար է խոսել և Հայաստանում, և Ադրբեջանում, և Ռուսաստանում, քանի որ ձևավորվել են անզիջում, սխալ տեսակետներ»,- ասել է Ալեքսանդր Դուգինը:

Դիտվել է՝ 1049

Մեկնաբանություններ