Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Տասնյակ զոհեր Ռուսաստանում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով

Տասնյակ զոհեր Ռուսաստանում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով
06.10.2017 | 22:06

Ռուսաստանում անցած գիշեր գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով 16 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա` հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեն: Ավտոբուսը փչացել է գնացքի ռելսերի վրա և վարորդը խնդրել է ուղևորներին իջնել ու հրել, դրսում եղածները փրկվել են: Մյուս ուղևորները տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Պատահարը եղել է Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանում՝ երկաթուղային անցման վրա: Վլադիմիրի մարզի առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ ավտոբուսում եղել է 53 մարդ, ուղևորներից 5-ը, այդ թվում՝ 2 երեխա, վերակենդանացման բաժանմունքում են: Երեխաների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Սանկտ Պետերբուրգ-Նիժնի Նովգորոդ գնացքի ուղևորների թվում տուժածներ չկան:

Դիտվել է՝ 2144

Մեկնաբանություններ