Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կատալոնիայում Իսպանիայի կառավարության ներկայացուցիչը ներողություն է խնդրել բռնությունների համար

Կատալոնիայում Իսպանիայի կառավարության ներկայացուցիչը ներողություն է խնդրել բռնությունների համար
06.10.2017 | 22:12

Կատալոնիայում Իսպանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Էնրիկ Միլոն հեռուստատեսային հարցազրույցում ներողություն է խնդրել անկախության հանրաքվեի օրը ոստիկանների գործադրած բռնությունների համար և ափսոսանք հայտնել: Հոկտեմբերի 1-ից հետո սա Մադրիդի իշխանությունների առաջին ներողությունն է և կարող է դիտարկվել որպես հաշտության նշան՝ ուղղված Կատալոնիայի իշխանություններին, որոնք պատրաստվում են անկախություն հռչակել, գրում Reuters-ը:

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացումը խոչընդոտող ոստիկանների և հանրաքվեի մասնակիցների բախումներում հարյուրավոր քաղաքացիներ են տուժել: Կատալոնիայի իշխանությունների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 1-ի հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը քվեարկել է անկախության օգտին: Իսպանիայի կենտրոնական իշխանությունները հանրաքվեն հակասահմանադրական և անօրինական են համարում:

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ