Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱԺ փոխնախագահը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի նիստին

ԱԺ փոխնախագահը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի նիստին
06.10.2017 | 22:12

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է «Ժողովրդարավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 112-րդ լիագումար նիստին և ներկայացրել Հայաստանի Սահմանադրության նոր դրույթների լիարժեք կենսագործման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման և խորհրդարանում քննարկման ընթացիկ իրավիճակը:

Նա բարձր է գնահատել Վենետիկի հանձնաժողովի հետ շարունակական համագործակցությունը և նշել, որ Ազգային ժողովի արդեն ընդունած 4 սահմանադրական օրենքներից երեքը ստացել են հանձնաժողովի եզրակացությունը, ինչը նպաստել է, որ օրենքները համապատասխանեն միջազգային լավագույն փորձին և չափանիշներին: Նա համոզմունք է հայտնել, որ հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված մյուս օրենքների մշակման գործընթացում:

Դիտվել է՝ 791

Մեկնաբանություններ