ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հաստատել է պաշտոնաթող լինելու մասին լուրը: «Անձնական պատճառներով այսօր ես որոշեցի այլևս չզբաղեցնել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը»,- գրել է Ագրամունտը Twitter-ի իր էջում:
ԵԽԽՎ-ի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում պետք Է կայանար Ագրամունտի պաշտոնական հեռացումը քվեարկության միջոցով: Ընթացակարգն իրականացնելու համար հունիսին ԵԽԽՎ-ն դիմել էր աննախադեպ քայլի՝ փոխելով Վեհաժողովի հիմնական փաստաթուղթը՝ կանոնակարգը:
Հունիսից ԵԽԽՎ-ի նախագահի գործառույթները կատարում են 19 փոխնախագահները: