Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն Ադրբեջան կայցելի: «Ադրբեջանի և Ռուսաստանի միջխորհրդարանական կապերը խորանում են»,- ռուսական Report բյուրոյին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի գործերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
Նրա խոսքով՝ դեկտեմբերին սպասվում է ռուս խորհրդարանականների երկու այց Բաքու: «Սկզբում մենք ԱՊՀ Պետդումայի Կոմիտեի միասնական նիստ կանցկացնենք Միլի մեջլիսի Միջազգային հարցերով կոմիտեի հետ: Դրանից մեկ շաբաթ անց Բաքու կայցելի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը»,- ասել է Կալաշնիկովը: