ԱՄՆ Կոնգրեսի 100 անդամ պաշտպանել է ցեղասպանությունների կանխարգելման բանաձևը։ Կոնգրեսականների ակտիվությունը համընկել է «Խոստում» ֆիլմի ցուցադրությանը և «Մերժման ճարտարապետները» փաստագրական ֆիլմի ապագա շնորհանդեսին։ Բանաձևը կոչ է անում օգտվել Հայոց ցեղասպանության դասերից Մերձավոր Արևելքում ապագա ցեղասպանությունները կանխելու համար։
Ցեղասպանությունների պատմության և Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի աճող ագրեսիայի դեմ հետաքրքրությունը առաջ է բերել օրենսդիրների ուշադրությունը։ Դա արձանագրել է Հայ դատի գրասենյակը ամբողջ երկրում 200 օրենսդիրների հետ հանդիպումների արդյունքում։ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը կոնգրեսականներին շնորհակալություն է հայտնել բանաձևին աջակցելու համար։