Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սերգեյ Լավրովը հայտարարել է իրանական միջուկային գործարքի պահպանման կարևորության մասին

Սերգեյ Լավրովը հայտարարել է իրանական միջուկային գործարքի պահպանման կարևորության մասին
06.10.2017 | 22:21

Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջնական որոշումն Իրանի միջուկային գործաքի հարցով կշռադատված կլինի` հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք հուսով ենք՝ վերջնական որոշումը, որը կընդունի ԱՄՆ նախագահը, կլինի կշռադատված, կելնի ներկայիս իրողություններից, դրանք այնպիսին են, որ այդ ծրագիրը բավական պահանջված է»,- ասել է նա Աստանայում մամլո ասուլիսի ժամանակ: Լավրովի խոսքով՝ Մոսկվայում Սպիտակ տնից ազդանշաններ են լսում Իրանի հետ միջուկային համաձայնագրի հարցով:

«Մենք կարծում ենք, որ այդ ծրագիրը միջազգային հանրության իսկապես կարևորագույն ձեռքբերումներից էր, որ դրա իրագործումն իրական ներդրում է ունենում միջուկային զենքի չտարածման ռեժիմի ամրապնդման գործում և շատ կարևոր կլիներ այն ամբողջ ծավալով և ամբողջ չափով պահպանելը: Իհարկե, ԱՄՆ-ի մասնակցությունն այս իմաստով բավական նշանակալի գործոն կլիներ»,- ասել է Լավրովը:
Նա շշուկներ և ենթադրություններ է անվանել միջուկային գործարքից հրաժարվելու Դոնալդ Թրամփի մտադրության մասին The Washington Post թերթի տեղեկությունը: «Ես չեմ սիրում շշուկները մեկնաբանել, ԶԼՄ-ների կարծիքն ինձ համար շատ հարգելի է, բայց այնուամենայնիվ, դա դեռ ենթադրություն է»,- ասել է Սերգեյ Լավրովը: The Washington Post-ը գրել էր, որ Դոնալդ Թրամփը մտադիր է հաջորդ շաբաթ հայտարարել գործարքի չեղարկման մասին:

Դիտվել է՝ 1451

Մեկնաբանություններ