Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էդուարդ Շարմազանով. ՈՒկրաինայի ԱԳ նախարարը հանդես է եկել շատ անհաջող հայտարարությամբ

Էդուարդ Շարմազանով. ՈՒկրաինայի ԱԳ նախարարը հանդես է եկել շատ անհաջող հայտարարությամբ
06.10.2017 | 22:22

ՈՒկրաինայի ԱԳ նախարարը հանդես է եկել շատ անհաջող հայտարարությամբ` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ ՈՒկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ագրեսիա է Ադրբեջանի դեմ, իսկ ՈՒկրաինան շարունակում է աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

«ՈՒկրաինայի ԱԳ նախարարը հանդես է եկել անհաջող և անհեթեթ հայտարարությամբ, որը հակասում է Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարություններին, սկզբունքներին։ Խնդիրը պետք է լուծել ոչ թե տարածքային ամբողջականության, այլ ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության ճանապարհով։
Ինչ վերաբերում է ագրեսիային, պարոն նախարարը փոքր-ինչ շփոթել է, ագրեսիա եղել է, և այդ ագրեսորը Ադրբեջանն է»,- ասել է Շարմազանովը։ «Անընդունելի եմ համարում ՈՒկրաինայի ԱԳ նախարարի հայտարարությունը, որը դեմ է անգամ Եվրամիության դիրքորոշմանը։ Միայն Ադրբեջանին դուր գալու համար անել միջազգային իրավունքից չբխող հայտարարություն, ճիշտ չէ, շահեկան չէ»,- նշել է նա։

Դիտվել է՝ 1379

Մեկնաբանություններ