ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ասուլիս՝ Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի մասնակցությամբ

Ասուլիս՝ Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի մասնակցությամբ
07.10.2017 | 14:29

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12.30, Գրանդ հոթել Երևանում տեղի կունենա Հոլիվուդի լեգենդար դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մամուլի ասուլիսը։

Հիշեցնենք, որ Ջոն Մալկովիչի մասնակցությամբ հոկտեմբերի 11-ին Երևանում կմեկնարկի Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը։
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու ասուլիսը։

Դիտվել է՝ 1570

Մեկնաբանություններ