Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նաիրա Զոհրաբյան. Պանդորայի արկղը արդեն բացված է

Նաիրա Զոհրաբյան. Պանդորայի արկղը արդեն բացված է
07.10.2017 | 14:42

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ Պեդրո Ագրամունտի հրաժարականը ենթադրելի էր: «Չգիտեմ՝ ինչ բժիշկների մասին է խոսքը, բայց վստահաբար նրան «քաղաքական» բժիշկներ են խորհուրդ տվել զերծ մնալ նվաստացման վերջին ակտից, ինչը Ագրամունտին սպասում էր հոկտեմբերի 9-ին մեկնարկելիք ԵԽԽՎ նստաշրջանում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:


Ըստ որոշ շրջանակների, Ագրամունտը, հրաժարական ներկայացնելով, գործարքի է գնացել ԵԽԽՎ ղեկավար կազմի հետ, որ իր հրաժարականի դեպքում ԵԽԽՎ-ում ստեղծված անկախ, հետաքննող մարմինը չի քննի «արդբեջանական կոռուպցիոն լվացքին» Ագրամունտի մասնակցությունը: «Ես բացառում եմ նման գործարքի առկայությունը, որովհետև գործարքը որևէ գին չէր ունենա այն պարզ պատճառով, որ եթե Ագրամունտը հրաժարական չտար, հոկտեմբերի 9-ին նրա խայտառակ, նվաստացուցիչ հեռացումը կանխորոշված էր լինելու: Ես հույս ունեմ, որ նման գործարք տեղի չէր ունենա ԵԽԽՎ-ում»` եզրակացնում է Նաիրա Զոհրաբյանը: Ագրամունտի հետ կապված խնդիրը համաեվոպական էր դարձել, քանի որ բազմաթիվ երկրներում սկսվել են հետաքննություններ Ադրբեջանի իշխանությունների հետ կապված կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ:


«Այդ մետաստազը տարածված է եղել ոչ միայն ԵԽԽՎ-ում, այլև լրջագույն միջազգային կազմակերպություններում, այնպես որ գործընթացն սկսվել է, Պանդորայի արկղն արդեն բացված է և այս պարագայում դրված է մեկ գերագույն խնդիր՝ հնարավո՞ր է միջազգային կառույցները մաքրել ալիևյան վարչակարգի կոռուպցիոն սարդոստայնից, թե ոչ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Դիտվել է՝ 1406

Մեկնաբանություններ