Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պետդեպը հաստատել է Սաուդյան Արաբիային 15 մլրդ դոլարի THAAD համալիրների վաճառքը

Պետդեպը հաստատել է Սաուդյան Արաբիային 15 մլրդ դոլարի THAAD համալիրների վաճառքը
07.10.2017 | 14:46

Պետդեպը հաստատել է Սաուդյան Արաբիային THAAD հակահրթիռային համալիրների վաճառքի 15 մլրդ դոլարի գործարքը` հաղորդում է France-Presse-ը` վկայակոչելով պետդեպին: Գործարքի մասին արդեն կա Վաշինգտոնի և Էր-Ռիադի պայմանավորվածությունը, բայց այն պահանջում էր ԱՄՆ Կոնգրեսի և պետդեպի հաստատումը:

Հունիսին ԱՄՆ պետդեպը հաստատել է Սաուդյան Արաբիային 750 մլն դոլարի հատկացումը բանակի մարզման և աջակցության համար: Բացի դրանից՝ Սաուդյան Արաբիա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մայիսյան այցի ժամանակ համաձայնեցվել է մոտ 110 մլրդ դոլարի զենքի մատակարարումը:

Դիտվել է՝ 1584

Մեկնաբանություններ