Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն

Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն
07.10.2017 | 17:25

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ԻԻՀ։ Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Կարեն Կարապետյանն այցելելու է նաև «Արարատ» մարզական ակումբ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 1520

Մեկնաբանություններ