Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի աջակցությամբ իրականացվում է Իդլիբը վերագրավելու գործողություն

Թուրքիայի աջակցությամբ իրականացվում է Իդլիբը վերագրավելու գործողություն
07.10.2017 | 18:15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր հաղորդել է, որ Սիրիայի հյուսիսում իրականացվում է ապստամբների հսկողության տակ գտնվող Իդլիբ քաղաքը վերագրավելու ռազմական գործողություն: Թուրքիան վերջին օրերին զինվորական ստորաբաժանումներ է մոտեցրել Սիրիայի հետ սահմանին, երբ Ռուսաստանի և Իրանի հետ համաձայնեցրել է տարածաշրջանում հրադադար ապահովելու ծրագիրը:

«Մենք նոր քայլեր ենք ձեռնարկում Իդլիբի անվտանգությունը երաշխավորելու համար, այս պահին Իդլիբում ընթանում է լուրջ գործողություն, որը կշարունակվի»,- ասել է նախագահը Աֆյոնքարահիսար քաղաքի հեռուստատեսությամբ հեռարձակված ուղերձում: Նա ընդգծել է, որ թուրք զինվորականներ Իդլիբում դեռ չկան, նրանք Թուրքիայի տարածքից են աջակցում «Ազատ Սիրիա» զորամիավորմանը:

Դիտվել է՝ 1405

Մեկնաբանություններ