Հոկտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Միջնորդներն ընդգծել են, որ հանդիպել են երկու պետությունների նախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների սպասվող հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ավարտելու համար: «Երկու նախագահներն էլ հակամարտության խաղաղ լուծման համար բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն են հայտնել: Սպասվող գագաթնաժողովի մասին տեղեկությունը կհրապարակեն համապատասխան կողմերը մոտ ապագայում»,- ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարության մեջ: