Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Արցախի իր պաշտոնակցին՝ Մասիս Մայիլյանին` Twitter-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո սա Մասիս Մայիլյանի առաջին պաշտոնական այցն է, Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ: Էդվարդ Նալբանդյանն ու Մասիս Մայիլյանը կարևորել են Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների պարբերական հանդիպումների անցկացումը և կարծիքների փոխանակումը, հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, մտքեր փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպումների վերաբերյալ: