Կինեմատոգրաֆիստների միության նոր նախագահն է Հարություն Խաչատրյանը: Հոկտեմբերի 7-ին հրավիրված արտահերթ համագումարում նա ընտրվեց 88 ձայնով: Նախագահի մյուս թեկնածու Վահե Գևորգյանցը ստացավ 29 ձայն, Գևորգ Գևորգյանը՝ 17: Ընտրությանը գրանցվել էր միության 145 անդամ: