Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ալիևը դեմոկրատիա է խաղում

Ալիևը դեմոկրատիա է խաղում
08.10.2017 | 20:53

Ադրբեջանի ընդդիմության բազմաթիվ ակտիվիստներ երեկ Բաքվում անցկացրել են կոռուպցիայի դեմ բողոքի հավաք: Ակցիան նախաձեռնել է «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդ» կազմակերպությունը: Ադրբեջանի ոստիկանության փոխանցմամբ ակցիային մասնակցել է 1200 մարդ, Turan գործակալության պնդմամբ` «հազարավոր մարդիկ»: Բողոքի միջոցառումը տեղի է ունեցել Բաքվի Յասամալի շրջանի մարզադաշտում: Ցուցարարները վանկարկել են «Վե՜րջ կոռուպցիային» և «Ազատությո՜ւն քաղբանտարկյալներին» կարգախոսները:


Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի ժողճակատի, Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության, Ազգային պետականության կուսակցության, «Մուսավաթի» երիտասարդական կառույցի, Մահմեդական միության և ՆԻԴԱ շարժման անդամները: Միջադեպեր չեն գրանցվել: Ակտիվիստները երկրի իշխանությանը մեղադրում են լրագրողներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հալածելու, աշխատավորների իրավունքները ոտնահարելու մեջ:

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ