Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանի հեղափոխական գվարդիայի հրամանատարը սպառնում է ԱՄՆ-ին

Իրանի հեղափոխական գվարդիայի հրամանատարը սպառնում է ԱՄՆ-ին
08.10.2017 | 20:54

Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխական գվարդիայի ղեկավար, բրիգադի գեներալ Մոհամադ Ալի Ջաֆարին ասել է, թե Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումները կարող են հայտնվել իրանական հրթիռների հարվածի տակ, եթե Վաշինգtոնը նոր պատժամիջոցներ սահմանի Թեհրանի նկատմամբ:

«Եթե հայտարարվեն նոր սանկցիաներ, ԱՄՆ-ը պետք է Մերձավոր Արևելքում իր ստորաբաժանումները դուրս հանի 2 հազար կիլոմետր շառավղով տարածքից, քանի որ իրանական հրթիռների հեռահարությունը 2 հազար կիլոմետր է»,- ասել է գեներալը, որի հայտարարությունը տարածել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը: Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում տեղակայված ԱՄՆ ուժերը գտնվում են Իրանի սահմաններից մոտ 800 կիլոմետր հեռավորության վրա: Գեներալ Ջաֆարին նաև ասել է, որ եթե Վաշինգտոնը հեղափոխական գվարդիան ճանաչի ահաբեկչական խմբավորում, Թեհրանը ահաբեկչական խմբավորում կճանաչի ԱՄՆ զինված ուժերը:

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ