Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփ. Հյուսիսային Կորեայի հարցում մեկ բան կաշխատի

Թրամփ. Հյուսիսային Կորեայի հարցում մեկ բան կաշխատի
08.10.2017 | 20:55

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ չմանրամասնելով, հայտարարել է, որ «միայն մեկ բան կաշխատի Հյուսիսային Կորեայի հարցում»: Վերլուծաբանների համոզմամբ, նախագահը ակնարկել է ուժի գործադրումը:

«Նախագահները և նրանց վարչակազմերը 25 տարի խոսել են Հյուսիսային Կորեայի հետ, համաձայնություններ են ձեռք բերվել, մեծ գումարներ են վատնվել, այդ ամենը չի աշխատել, համաձայնագրերը խախտվել են, երբ դեռ չի չորացել թանաքը, որով ստորագրվել են, ամերիկացի բանագնացները հիմար վիճակում են հայտնվել, կներեք, այս հարցում միայն մեկ բան կաշխատի»` Թվիթերում գրել է Թրամփը:

Դիտվել է՝ 802

Մեկնաբանություններ