Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Մարտական եղբայրություն 2017» ՀԱՊԿ զորավարժություններն ուղղված են միջազգային ահաբեկչության դեմ

«Մարտական եղբայրություն 2017» ՀԱՊԿ զորավարժություններն ուղղված են միջազգային ահաբեկչության դեմ
08.10.2017 | 20:57

«Մարտական եղբայրություն 2017» ՀԱՊԿ զորավարժություններն ուղղված են կազմակերպության անդամ երկրների փոխգործակցության մակարդակի բարձրացմանը` ասել է ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից, ՄՊՀ Համաշխարհային քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Անատոլի Ցիգանոկը։


Նա ասել է նաև, որ զորավարժությունների ժամանակ զինվորականները հնարավորություն կունենան սպառազինությունների նոր տեսակներ կիրառել։ «Եվ երրորդը պոտենցիալ հակառակորդի շարքային վարքի ուսումնասիրումն է»,- նշեց Ցիգանոկը։ Պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված ԱՊՀ հարավային սահմաններին զորավարժությունների անցկացումը, կապ ունի՞ ԱՊՀ որոշ երկրների տարածքում միջազգային ահաբեկչության տարածվող սպառնալիքի հետ, Ցիգանոկն ասաց, որ սպառնալիք, իրոք, կա, և այս տարի համատեղ զորավարժությունները որոշ առումով կապ ունեն դրա հետ։ «Մարտական եղբայրություն 2017» զորավարժությունները բաժանված են 3 փուլի, անցկացվում են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում։

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ