Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Եվ, այնուամենայնիվ, մեղավոր պիտի գտնվի

Եվ, այնուամենայնիվ, մեղավոր պիտի գտնվի
09.10.2017 | 05:24

Ղազախստանի ընտրանու հետ արտագնա խաղով ֆուտբոլի Հայաստանի ընտրանին
ավարտեց աշխարհի առաջնության խմբային հանդիպումները: Արձանագրվել է ոչ-ոքի արդյունք, մերոնցից գոլի հեղինակ է դարձել Հենրիխ Մխիթարյանը: Խմբային տասը հանդիպումից յոթում պարտվել ենք, երկուսում հաղթել, այս մեկում էլ արդեն գիտեք: Այս 10-ը հանդիպումում խփել ենք 10-ը գնդակ, բաց թողել 26-ը, աղյուսակը եզրափակել ենք նախավերջին՝ հինգերորդ տեղով: Ինչպես տեսնում եք, ուրախանալու բան չկա:

Տեսնենք, թե հավաքականի այս անգամվա ձախողումն ինչով կբացատրեն մեր ֆուտբոլային բոսերը: Դավաճանության մասին հեքիաթի հնարավոր վերապատմումը հին է ու չաշխատող, հայկական ֆուտբոլ մուտք գործած տոտալիզատորի մասին խոսակցությունները՝ նույնպես չաշխատող ու գոնե մինչև այժմ օդից վերցված: Եվ այնուամենայնիվ մեղավոր պիտի գտնվի: Տեսնենք, թե այս անգամ ով է հայտնվելու թիրախում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1989

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ