Չինաստանում վերջին 5 տարում իշխող կուսակցության անդամ 1,34 մլն պաշտոնյա է պատժվել կաշառակերության մեղադրանքով` հաղորդում է DW.com-ը, մեջբերելով Չինաստանի կոմունիստական կուսակցության՝ կարգապահության պահպանման հարցերով կենտրոնական հանձնաժողովի տվյալները։ Նրանցից 648 000-ը գյուղական համայնքներում ղեկավարող պաշտոնյաներ են եղել, որ ներգրավվել են մանր կոռուպցիոն հանցագործությունների մեջ: Աղբյուրը չի մասնավորեցնում, թե ինչ պատիժ են կրել իրավախախտները:
2012-ի նոյեմբերից Չինաստանի վերահսկիչ մարմիններն ստուգումներ են իրականացրել երկրի 155 կուսակցական կազմակերպություններում՝ բացահայտելով, հետագա հետաքննության ենթակա 65 000 կասկածելի դեպքեր: