Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Սոչիում մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձին և նրան ձեռագործ ծածկոց է նվիրել: Ծածկոցի վրա պատկերված է երկու քաղաքական գործչի ձեռքսեղմման տեսարանը՝ Սուրբ Վասիլիի տաճարի և Կոլիզեումի ֆոնին:
Իսկ բրիտանական Matchless ապրանքանիշը հատուկ հագուստի հավաքածու է ստեղծել Պուտինի պատվին, որը կհամալրի «Հերոսներ» սահմանափակ քանակությամբ արտադրվող հագուստների շարքը: