Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սաուդյան Արաբիայի թագավորը թիկնազորով զբոսնել է Մոսկվայում

Սաուդյան Արաբիայի թագավորը թիկնազորով զբոսնել է Մոսկվայում
09.10.2017 | 12:37

Ռուսաստանյան ռադիոընկերություններից մեկը տեսանյութ է հրապարակել` ինչպես է Սաուդյան թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդի մեքենաների շարասյունն անցնում Մոսկվայի Մեծ քարե կամրջով: Շարասյունը կազմված է եղել Mercedes մակնիշի 23 ավտոմեքենայից` 6 սեդան, 7 Gelandewagen արտաճանապարհային, 2 մեքենա՝ դիվանագիտական պետհամարանիշերով, ևս 4 Mercedes՝ առանց ազդանշանային լույսերի, 3 մինիվեն և մեկ ֆուրգոն: Նրանց հետ միասին ընթացել են BMW սեդանն ու Volkswagen ֆուրգոնը:

Թագավորական շարասյունն ուղեկցել են ոստիկանության 3 Mercedes մակնիշի մեքենա, 11 ոստիկան մոտոցիկլետներով: Սաուդցի միապետը պետական այցով Ռուսաստանում է գտնվել հոկտեմբերի 5-8-ին: Մոսկվայում նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բանակցություններ վարել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և մասնակցել մի շարք այլ միջոցառումների:

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ