Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանն արգելել է Անկարայի քաղաքապետին օգտվել Twitter-ից

Էրդողանն արգելել է Անկարայի քաղաքապետին օգտվել Twitter-ից
09.10.2017 | 12:39

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն արգելել է Անկարայի քաղաքապետ Մելիք Գյոքչեքին օգտվել Twitter միկրոբլոգների ցանցից` հայտնում է Turkish Minute-ը։ Որոշման պատճառը չի նշվում։ Նախկինում Թուրքիայի իշխանություններն արգելափակել էին հասանելիությունը Twitter-ին, Facebook-ին և YouTube-ին՝ այդ հարթակներում տեսանյութի հրապարակումից հետո, որում պատկերված էր` ինչպես են ահաբեկիչները ողջակիզում երկու թուրք զինծառայողի։

Տեսանյութը ջնջելուց հետո հասանելիությունը վերականգնվել է։ Թուրքիայում գործում է WikiPedia-ի արգելքը։ Առցանց հանրագիտարանի արգելափակման պատճառ են դարձել թուրքական իշխանություններին վարկաբեկող հոդվածները։

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ