Հոլիվուդյան դերասանուհի Էմմա Սթոունն ընտրվել է Louis Vuitton հանրահայտ բրենդի նոր դեմք։ 2 տարի աստղը հանրությանը կերևա միայն այդ ապրանքանիշի հագուստներով։ Տեղեկությունը բրենդի պաշտոնական թվիթերյան էջում է, հրապարակվել են դերասանուհու լուսանկարները դիզայներ Նիկոլյա Գեսկիերի հետ։
Որոշ տվյալներով՝ գործարքի համար հոլիվուդյան աստղը կստանա մոտ 6-10 մլն դոլար։ Էմմա Սթոունը այս տարի դարձել է «Օսկարի» դափնեկիր «Լա-լա լենդ» մյուզիքլում լավագույն դերասանական խաղի համար, նախկինում նա կրել է Chanel-ի, Valentino-ի, Givenchy-ի և Lanvin-ի հանդերձները։ Forbes-ի վարկածով՝ դերասանուհին աշխարհում ամենաբարձր վարձատրվողներից մեկն է։