Թուրքիան թույլ չի տա նոր պետությունների ստեղծում իր սահմանների մոտ` հայտնում է CNN Turk-ը՝ հղում անելով նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությանը։ Նա ասել է, որ լուրջ աշխատանք է կատարվում Սիրիայի հետ Թուրքիայի ողջ սահմանի երկայնքով նոր պետական կազմավորման ստեղծման համար։ «Համաձայն որոշ ուժերի պլանների՝ նոր կազմավորումը պետք է ձգվի Սիրիայի հողերում՝ Թուրքիայի հետ սահմանի արևմտյան վերջավորությունից մինչև արևելյան։ Եթե Անկարան ձեռքերը ծալած նստի, այդ պլանները կիրագործվեն։ Թուրքիայի արձագանքը նույնիսկ փոքր-ինչ ուշացել է»,- նշել է նախագահը։
Մեկնաբանելով սիրիական Իդլիբի դեէսկալացիոն գոտում թուրքական զորքերի առաջխաղացման փաստը՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ գործընթացը շարունակվում է։ Սիրիայի ազատագրական բանակը Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ առանց որևէ խնդրի քայլ առ քայլ իրագործում է նախանշված պլանները` պարզաբանել է Էրդողանը։ Նա հայտարարել է, որ Թուրքիային չեն կարող անկյուն մղել Սիրիայում և Իրաքում սպառալիքների ձևավորմամբ։
«Թուրքիան մինչև վերջ կլինի բարեկամների կողքին, իսկ թշնամիներին հիշեցնում է, որ Անկարայի պատասխանը կարող է ստացվել նրանց համար ամենաանսպասելի պահին»,- ասել է Էրդողանը։