Իրաքի Քրդիստանը պատրաստ է Բաղդադի հետ բանակցություններ սկսել առանց նախապայմանների` հայտարարել է Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին Իրաքի խորհրդարանի նախագահ Սալիմ ալ-Ջուբուրի հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպումից հետո քրդական կողմի հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները հաստատել են կայունության ու անվտանգության պաշտպանության անհրաժեշտությունը՝ խուսափելով երկու կառավարությունների միջև լարվածությունից` հաղորդում է Rudaw-ը։ Նրանք հաստատել են քաղաքական իրավիճակը հանգստացնելու անհրաժեշտությունը և պատրաստ են գործել «բաց օրակարգով երկխոսության սկզբունքով»։ Իրաքյան կողմը հայտարարություն չի արել: