Բարսելոնում կիրակի օրը հանրահավաք են արել Իսպանիայի հետ միասնության կողմնակիցները։ Telam արգենտինական լրատվական գործակալությունը հայտնում է, որ ցուցարարները «Բավական է, եկեք սթափվենք» կարգախոսով անցել են Բարսելոնի գլխավոր փողոցներից մեկով ու հասել կատալոնյան խորհրդարանի շենքին՝ այնտեղ բղավելով «Viva España» և «Cataluña es España» կարգախոսները։ Հանրահավաքին մասնակցել է Կատալոնիայի ժողովրդական կուսակցության անդամ Խավիեր Գարսիա Ալբիոլը, «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալբերտ Ռիվերան, ԵԽ նախկին նախագահ Խոսեփ Բորելը։