Հոլիվուդի աստղ Ջոն Մալկովիչը Երևան է ժամանել: Վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում հայտնի դերասանին դիմավորել է Սերգեյ Սմբատյանը: Հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ դերասանն ինքնատիպ ծրագիր կներկայացնի՝ Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնի բացման շրջանակում: Փառատոնը կտևի մինչև դեկտեմբերի 11-ը:
Փառատոնն անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Երաժշտական տոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ջանքերով՝ մշակույթի նախարարության և «Արամ Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ: