Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի անդամները՝ Լեռնային Ղարաբաղում

Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի անդամները՝ Լեռնային Ղարաբաղում
09.10.2017 | 21:54

Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամներին։ Ողջունելով նրանց այցն Արցախ՝ ԱԳ նախարարն ընդգծել է Արցախի անկախության սատարմանն ուղղված Կալիֆոռնիայի Վեհաժողովի և Սենատի համատեղ բանաձևի ընդունման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը կարևոր ներդրում կլինի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում: Մասիս Մայիլյանը նշել է, որ վերջին տարիներին լավ հիմք է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի և Կալիֆոռնիայի միջև տարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացման համար և հասունացել է փոխգործակցությանը գործնական բնույթ հաղորդելու ժամանակը, կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները։


Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին՝ նախարարը նշել է խաղաղ գործընթացի առաջմղման և անշրջելիության ապահովման համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։

Դիտվել է՝ 4315

Մեկնաբանություններ