Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին պատրաստ է սառեցնել սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքները` դաշնային կառավարության սահմանած պատժամիջոցների վերացման դիմաց` Al-Arabiya հեռուստաընկերության եթերում հայտարարել է Իրաքի փոխնախագահ ՈՒսման ան-Նուջեյֆին` Բարզանիի հետ բանակցությունների ավարտին:
Կենտրոնական կառավարության ներկայացուցիչ Սաադ ալ-Հադիսին, սակայն, հայտարարել է, որ Իրաքի փոխնախագահը Բարզանիի հետ բանակցություններ անցկացնելու որևէ լիազորություն չի ունեցել: